copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:39 17-03-2023

«Ալֆա Ֆարմը» դիմել է ոստիկանություն, որ դեղատնից անհայտ անձը գողացել է 3 տուփ պահպանակ․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել մարտի 15-ին ՀՀ Ներքին գործերի նախարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ընկերությունից ոստիկանությանը հայտնել են, որ մարտի 7-ին Դրոյի փողոցի 15 շենքում գործող իրենց ՓԲԸ-ի կողմից օգտագործվող դեղատանը անհայտ անձը, օգտվելով աշխատակցի զբաղված լինելու հանգամանքից, գողացել է 3 տուփ պահպանակ:

Ընկերությունից հայտնել են, որ իրենց հասցվել է 6000 դրամի վնաս։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված