copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:23 17-03-2023

Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի նախագծի շուրջ Ազգային ժողովի գործընկերների հետ քննարկումները մեկնարկել են

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ԱՆ փորձագիտական խումբը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հերիքնազ Մանուկյանի հետ հանդիպմանը ներկայացրել են օրենքի նախագծի մշակման աշխատանքների ընթացքը, հիմնական շեշտադրումները և այլ հարակից օրենսդրական փոփոխությունների նախագծերը:

Քննարկվել են պետության կողմից ապահովագրվող սոցիալական խմբերին, ապահովագրական հիմնադրամի գործունեությանը և հնարավոր բողոքների լուծման կարգին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Հերիքնազ Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու հետագա քննարկումներին, քանի որ համակարգի ներդրմամբ սոցիալական երաշխիք կստեղծվի, որ առողջական խնդիրների դեպքում ընտանիքները չեն աղքատանա: