copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:53 17-03-2023

Ի՞նչ իրավիճակ է Սյունիքում․ ազատամարտիկը բացատրում է

«Սյունիքում մարդիկ ապրում են իրենց կյանքով ու առանց վախերի։ Կանխատեսումներ չենք անում, եթե պատերազմ լինի՝ կանգնած ենք»,-Oragir․News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Արթուր Ղազարյանը, ով բնակվում է Կապանում։

Ազատամարտիկը ասում է՝ այս պահին կարևոր կետերում որևէ լարվածություն չկա, բայց զգոնությունը չեն կորցնում ․«Մենք մեր տան ու տեղի տերն ենք։ Սյունեցին սկզբունք ունի։ Աստված չանի դրանք փորձեն կպնել մեր սահմանին՝ կսատկացնենք»։

Արթուր Ղազարյանը որևէ պարագայում չի լքի Սյունիքը ․« Ջաբրայիլը չպահեցինք, բայց Սյունիքը կպահենք ու պետք ա մտածենք կորցրածը հետ բերելու մասին։ Թուրքը պետք ա հասկանա, որ իրանք վախկոտ ցեղախումբ են, իսկ մենք դարերի պատմություն ունենք։ Մենք մեր տունը չենք տա։ Չմոռանանք ինչքան պատվախնդիր մարդ ստիպված վառեցին իրենց տները, որ չթողեն թշնամուն»։

Ազատամարտիկը քաղաքականությունից չի խոսում, ասում է իր քաղաքականությունը՝ պատերազմն է հանուն խաղաղության։

«Գարուն է, մարդիկ հողերով, անասուններով են զբաղված, բայց պատերազմի մասին չեն մոռանում։ Մենք պաատերազմը կհաղթենք ստեղծելով՝ հող մշակելով, անասուններին հանդ տանելով»,-եզրափակում է Արթուր Ղազարյանը։







Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել