copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:14 17-03-2023

Արցախի նախագահը Մոսկվայից հրահանգների է սպասում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, մեր տեղեկություններով, Մոսկվայից հրահանգների է սպասում։ Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպումից հետո նա փոքր-ինչ հուսահատված է վերադարձել Արցախ, քանի որ Փաշինյանը գրեթե բառացի կրկնել է Բաքվի խոսույթը, որ Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրվելու այլընտրանք չկա։ Հարությունյանը կարծում է, որ ինքն այլեւս անելիք չունի նախագահի պաշտոնում, եւ պատրաստվում է հրաժարական տալ։ ԱՀ քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ կա՛մ Մոսկվայից նրան կտարհամոզեն, կա՛մ հրաժարականի դիմում կգրի։

Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը, համաձայն որի՝ Արցախում ռազմական դրության դեպքում նախագահ ընտրելու իրավունքը կվերապահվի Ազգային ժողովին։ Գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու դեպքում խորհրդարանը լուծարվում է, եւ նախագահի ու ԱԺ արտահերթ ընտրություններ են անցկացվում։ Այս օրենսդրական փոփոխությամբ հնարավոր կլինի խուսափել ԱԺ լուծարումից, եւ օրենսդիր մարմինը կկարողանա նախագահ ընտրել»:

Մանրամասները՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում