copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:46 15-03-2023

Էկոնոմիկայի նախարարը շրջայց է կատարել Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն այցելել են Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ՝ իրականացվող գիտական հետազոտություններին ծանոթանալու նպատակով։

Կենտրոնի գործունեության հիմնական ոլորտներն են ոչ մետաղական հումքի համալիր վերամշակման տեխնոլոգիաների մշակումը, բազմակոմպոնենտ մետաղական հանքատեսակների և արտադրական թափոնների համալիր վերամշակումը, կենսաբանական ակտիվ կոմպլեքսային միացությունների ստացումը։

Շրջայցի ընթացքում ինստիտուտի տնօրեն Կարեն Գրիգորյանը համառոտ ներկայացրել է իրականացվող աշխատանքներն ու գիտական արդյունքները։

Գիտական հետազոտությունների առևտրայնացման հնարավորությունը առավել առարկայական քննարկելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել հանդիպում գիտական կենտրոնների ու գործարար ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ամենից շատ դիտված