copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:00 15-03-2023

Ադրբեջանցիների մեծամասնությունը վստահ է, որ Թուրքիան Արցախի հարցում կշարունակի քաղաքական աջակցություն ցուցաբերել

Ադրբեջանում գործող սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից երկրի բնակչության շրջանում սոցհարցումներ են անցկացվել, որոնց շրջանակներում ուսումնասիրվել է նաև բնակչության կարծիքը՝ կապված հետպատերազմական շրջանում Արցախի հարցով Թուրքիայի քաղաքական աջակցության հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ շուրջ 93.5%-ը, այս կամ այն չափով վստահություն են հայտնել, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադբեջանին։ Հարցման տվյալներն առավել մանրամասն վերլուծելիս պարզ է դառնում, որ մասնակիցների 74.3%-ն ամբողջությամբ, իսկ 19.2%-ը՝ հիմնականում կարծում է, որ Թուրքիան Արցախյան հարցում քաղաքական աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին։

Հարցման մասնակիցների շատ փոքր մասը՝ 2.3%-ն է հակառակ կարծիք հայտնել։ Հարցվածների 4.2%-ը դժվարացել է պատասխանել հարցին։

Հատկանշական է, որ հարցման արդյունքների գենդերային վերլուծության համաձայն՝ տղամարդիկ և կանայք նույն մակարդակի բարձր վստահություն են հայտնել Թուրքիայի աջակցության հարցում՝ համապատասխանաբար 93.8% և 93.2%։

Ադրբեջանական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչները միանշանակ վստահություն են հայտնել Թուրքիայի աջակցության հարցում։ Նշվում է նաև, որ նմանատիպ արդյունք կարելի է նկատել աշխատանքի, զբաղմունքի, ընտանիքի կարգավիճակի, բնակելի տարածքի ժողովրդագրական արդյունքների վերլուծության առնչությամբ:



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի