Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:03 14-03-2023

Սև ծովում ռուսական Սու-27 ինքնաթիռը բախվել է ամերիկյան անօդաչուին

Ռուսական Սու-27 ինքնաթիռը Սև ծովի վրայով թռչելիս բախվել է ամերիկյան MQ-9 հետախուզական անօդաչու թռչող սարքին։ Այս մասին հայտնում է Եվրոպայում ամերիկյան ուժերի հրամանատարությունը։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 14-ի առավոտյան` Սև ծովի միջազգային ջրերում։ Ամերիկյան հրամանատարությունը դա որակել է անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ շրջափակում, որին մասնակցել է երկու ռուսական ինքնաթիռ։

Ամերիկյան կողմի տվյալներով՝ Սու-27 ինքնաթիռներից մեկը զորավարժություններ կատարելիս դիպել է MQ-9 պտուտակին։ Դեպքի հետքևանքով անօդաչու թռչող սարքը կորցրել է կառավարումը, և հրամանատարությունը ստիպված է եղել խորտակել այն։

ԱՄՆ հրամանատարությունը կոչ է արել ռուս զինվորականներին գործել պրոֆեսիոնալ և անվտանգ` նշելով, որ նման միջադեպերը կարող են հանգեցնել չնախատեսված էսկալացիայի։ Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է միջադեպի մասին։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել միջադեպը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել