copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:15 14-03-2023

Վերամբարձ կռունկի ճոպանը կտրվել Է, երկաթյա շիթերը թափվել են 24-ամյա աշխատակցի վրա․ նա տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ մարտի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ կանչով մեկնել է Մ․ Մելիքյան 2/1 հասցե, որտեղ կառուցվում է էլիտար բազմաբնակարանային շենք, և այնտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 15։00-ի սահմաններում վերամբարձ կռունկի ճոպանը կտրվել է, որի երկաթյա շիթերը ընկել են տեղում որպես բետոնագործ աշխատող, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Դավթյանի վրա, ինչի հետևանքով էլ վերջինս տեղում մահացել է։

Դեպքի փաստով՝ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը