Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:24 13-03-2023

Բնակիչները մի փոքր էլ պիտի դժվարություններին համակերպվեն. քաղաքապետն առաջարկեց օգնել միմյանց` հաղթհարելու խնդիրները

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ներկայացվել է տաեկան ծրագիրը՝ բավականին ծավալուն, որը քնարկել և ընդունել են ամբողջությամբ։

«105 բազմաբնակարան բնակելի շենքերի մասով կիրականացվի էլեկտրականության մատակարարմնա բարելավման աշխատանքներ՝ ։18 կմ երկարությամբ ծավալով և 3,4 մլրդ դրամ ֆինանսական ծավալով:

Մայրաքաղաքում կփոխարինվեն 3,3 կմ երկարությամբ բարձր հզորության մալուխներ, կվերանորոգվեն 6 բաշխիչ կայաններ Արաբկիր, Շենգավիթ, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում, կհիմնանորոգվեն 15 տրանսֆորմատորային ենթակայաններ Կենտրոն, Շենգավիթ, Արաբկիր, Նոր Նորք, Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջաններում։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հերթին դիմելով վարչական շրջանների ղեկավարներին, կոմունալ վարչությանը, օպերատորներին՝ նշեց, որ բավական մեծ աշխատանք են անելու, որտեղ միշտ խնդիր են ունենում․ «Երբ փորման աշխատանքնեը լինում ա, տենց թողնում գնում են՝ ՀԷՑ-ի կողմից հիմնականում։ Մենք պատրաստակամ ենք օգնելու, քանի որ էս բոլոր խնդիրները Երևանին են վերաբերում և մենք ուզում ենք լավ հոսանք, լավ ջուր ունենալ։ Միևնույն ժամանակ՝ կարծում եմ բնակիչներն էլ պետք է մի փոքր դժվարություններին համակերպվեն, քանի որ քաղաքային միջավայրում դժվար է մեծ ծրագրեր իրականացնել՝ առանց անհարմարություն ստեղծելու։ Կխնդրեմ, որպեսզի պատասխանատու ձևով մոտենաք այդ ամեն ինչին, մեկս մեկին օգնելով էդ խնդիրները հաղթահարենք, գնանք առաջ»,- ասաց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել