Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:14 13-03-2023

Վարչական շրջաններ` խնդի՞ր կա, ի՞նչ ա կատարվում. եթե չեք անելու, ասեք` իմանանք, որ էլ իմաստ չկա․ քաղաքապետը զայրացավ

Այսօր քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սևան Ասատրյանը զեկուցեց, որ հաշվետու ժամանակահատվածում 4-րդ աստիճանի ռիսկայնության շենքերի մասով Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից ընդհանուր թվով 903 օբյեկտներից ծանուցում է բաժանվել 559-ին․ «Ըստ վարչական շրջանների 2-րդ և 3-րդ ռիսկայնության աստիճանների՝ Աջափնյակ վարչական շրջանի 1027 օբյեկտից 52-ի մասով է ծանուցում ուղարկվել, Մալաթիա Սեբաստիա շրջանի 1014 օբյեկտից՝ 20-ի, Կենտրոնում՝ 849 օբյեկտից 11-ի մասով, Էրեբունիում՝ 839 օբյեկտից 36-ի, Արաբկիրում՝ 834,-ից 66 -ի, Շենգավիթում՝ 809-ից 103-ի, Դավթաշենում՝ 567-ից 18-ի դեպքով, Նոր Նորքում՝ 565-ից 42 օբյեկտի մասով, Քանաքեռ Զեյթունում՝ 497-ից 66-ի մասով, Ավանում՝ 357-ից 49-ի դեպքում, Նորք Մարաշում՝ 254-ից 27 -ի և Նուբարաշենում ՝137-ից 13-ի մասով իրականացվել է ծանուցում»:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմեց վարչական շրջանների ղեկավարներին՝ ճշտելով՝ ի՞նչ է կատարվում․ «Հիմա, որ հարցնեմ, թե ձեր ստորաբաժանման ենթակայության տակ քանի աշխատող կա, վստահաբար՝ ավելի շատ կլինեն, քան Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում է: Եթե չեք անելու ասեք իմանանք, որ էլ իմաստ չկա»։

Այնուհետև դիմելով Սևան Ասատրյանին՝ քաղաքապետը ճշտեց, թե արդյոք ծանուցումները ստանալիս ստորագրել են և պատասխանել, որ ծանուցված են: Սևան Ասատրյանը հայտնեց, որ պատասխանները լիարժեք չեն եղել՝ մի մասը միայն թվեր են տրամադրել, կամ ցանկեր են ներկայացրել, բայց կարևորն այն է, որ այդ ամենը պետք է լուսանկարվի և ներբեռնվի «Լոկատոր» համակարգում:

Քաղաքապետն էլ կրկին դիմեց վարչական շրջանների ղեկավարներին․ «Վարչական շրջաննե՛ր, խնդի՞ր կա, ի՞նչ խնդիր կա: Բարձրաձայնե՛ք հասկանանք»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից