copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:15 12-03-2023

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտնել է հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում Մոսկվայի և Կիևի դրական վերաբերմունքի մասին

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հացահատիկի գործարքը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի մարտի 18-ից։ Այս մասին կիրակի օրը Թուրքիայի զինված ուժերի բազայում Anadolu գործակալության խմբագիրների հետ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Երկու կողմերն էլ դրական են տրամադրված, վստահ են, որ արդյունքը դրական է լինելու։ Մենք հավատում ենք, որ գործարքը մարտի 18-ին կերկարաձգվի», - ասել է Աքարը։

Մարտի սկզբին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան գործադրում է ամեն ջանք՝ երկարաձգելու ՄԱԿ-ի կողմից աջակցություն ստացած նախաձեռնությունը, որը Ուկրաինային թույլ է տալիս հացահատիկ արտահանել Ռուսաստանի կողմից արգելափակված նավահանգիստներից՝ իր զորքերի մուտքից հետո:

Չավուշօղլուն նաև ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է գործարքը երկարաձգելու ջանքերը։

«Սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը», որը կազմակերպվել է ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, անցած հուլիսին թույլ է տվել հացահատիկ արտահանել Ուկրաինայի երեք նավահանգիստներից: Համաձայնագիրը երկարաձգվել է նոյեմբերին և լրանում է մարտի 18-ին, եթե երկարաձգման շուրջ համաձայնություն ձեռք չբերվի։

Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ կհամաձայնի երկարաձգել հացահատիկի սեւծովյան գործարքը միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն սեփական գյուղմթերք արտադրողների շահերը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել