copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 18:36 11-03-2023

Հույս ունեմ, որ Արցախը կինքնորոշվի և արցախցիներն իրենք կորոշեն իրենց ապագան. Նուբար Աֆեյան

Հույս ունեմ, որ Արցախը կինքնորոշվի և արցախցիներն իրենք կորոշեն իրենց ապագան: Մարտի 11-ին «Ապագա հայկականը» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Հույս ունեմ, որ մի օր Արցախի ինքնորոշման հարցը կդրվի տարբեր ազգերի կողմից և արցախցիները կկարողանան իրենց ապագան կերտել իրենց ձեռքով»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով Արցախում ստեղծված ճգնաժամին՝ Աֆեյանը նշել է, որ այժմ անորոշ ապագան մեծ ճնշում է առաջացնում արցախահայության առօրյա կյանքում, որովհետև, եթե ապագայի հանդեպ վստահություն չկա, ապա ընտանիքները կարող են մտահոգվել:

Անդրադառնալով համաժողովի կարևորությանը՝ «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիրը հույս են հայտնել, որ համաժողովի ընթացքում իրատեսական ապագա ունենալու վերաբերյալ նոր գաղափարներ կծնվեն, որոնց իրագործմամբ կքայլեն առաջ:

«Սա քաղաքացիական հավաք է: Նախ, այս համաժողովից մենք ցանկանում ենք ստանալ գաղափարներ: Հայության մեջ այդքան էլ սովորություն չկա խոսելու ապագայի մասին, գաղափարներ փոխանցելու, որոշելու թե ո՞րն է ամենահաջող և իրատեսական ապագան: Այս համաժողովի ընթացքում պետք է հասկանանք այս հարցերի շուրջ որն է ժողովրդի կարծիքը և ըստ այդմ՝ քայլենք առաջ»,- շեշտել է համահիմնադիրը:

Նա հույս ունի, որ համաժողովի քննարկումների արդյունքները ընդունելի կլինեն բոլորի համար, այդ թվում՝ նաև Կառավարության:

«Այս համաժողովը տարբերվում է նրանով, որ մասնակիցները բոլորովին տարբեր են նախորդ համաժողովի մասնակիցներից: Նրանք ընտրված են պատահականությամբ և ներկայացնում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությունը: Իրենք պարզապես հայեր են, որոնք հետաքրքրված են կարևորագույն հարցերի քննարկումներին մասնակցությամբ:

Նաև ձևաչափն է բոլորովին տարբեր. մենք այստեղ չենք նստում ու լսում դասախոսություններ, այլ միասին խոսում ենք, նույնիսկ վիճաբանում ենք, եթե անհրաժեշտ է: Վերջնական քվեարկությամբ որոշվում է, թե որոնք են ամենակարևոր հարցերը, որոնցով պետք է զբաղվենք: Մեր ապագայի կառուցման համար ի՞նչ ծրագրեր կան, որոնց կարող ենք հետևել»,- եզրափակել է Աֆեյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ