Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:27 11-03-2023

Հայաստանի և Մալայզիայի դիվանագիտական հարաբերությունները ձևավորվել են փոխադարձ հարգանքի մթնոլորտում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Մալայզիայի արտաքին գործերի նախարար դոկտոր Զամբրի Աբդուլ Կադիրը շնորհավորական ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնումեն ՀՀ ԱԳՆ-ից:

Ուղերձներում նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Մալայզիայի միջև վերջին երեսուն տարիների ջերմ և բարեկամական հարաբերություններին, որոնք ձևավորվել են փոխադարձ հարգանքի և փոխգործակցության մթնոլորտում։

Նախարարները վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամությունն ու դիվանագիտական կապերը՝ ապագայում ևս խորացնելու և համագործակցությունը էլ ավելի սերտացնելու պատրաստակամությունը։

Ամենից շատ դիտված