Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:16 10-03-2023

Ինչպիսին պետք է լինի ՈւԽ «հեղափոխական» նախագահը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսայնի գլխավորությամբ տեղի է ունեցել «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի գործով հերթական նիստը, որի ընթացքում վերջապես հարցաքննվեց գործով վկա Թոռնիկ Ալիյանը։

Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը չնայած մի քանի անգամ դատական նիստերից խուսափելուն, այսօր վերջապես հարցաքննվեց։ Սակայն հարցաքննությանը տպավորություն ստեղծվեց, որ Ալիյանը խուսափում է դեպքի մանրամասները ներկայացնեուց․ դատախազի և պաշտպանների ճշտող հարցերի հիմնական պատասխանը «չեմ հիշում»-ն էր։ Պատասխանները կցկտուր էին, իրար երբեմն հակասող, երբեմն էլ՝ անհասկանալի։ Հարցաքննության այս հակասական զգացողությունները գուցե այդքան էլ անակնկալ չէր, բայց մեկ բան շատ զարմանալի էր․ ՈՒԽ նախագահը, ով նաև որոշ ժամանակ զբաղեցրել է Ագրարային համալսարանի՝ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրենի պաշտոնը, և իր ասելով՝ ընտրվել է տարբեր ֆակուլտետների մի քանի ներկայացուցիչների քվեարկության արդյունքում, մի՞թե իսկապես այդքան վատ է տիրապետում մայրենիին, թե՞ ուսանողներին գրագիտությամբ օրինակ ծառայելն այլևս մոդայիկ չէ։

Ստորև ներկայացնում ենք Թոռնիկ Ալիյանի՝ հակասական զգացողություններով համեմված հարցաքննությունից փոքրիկ կտորներ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի