copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 08-03-2023

Լատվիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև այնպիսի լուծման, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի վրա. Լատվիայի նախագահ

Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցը հայտարարել է, որ Լատվիայի արտաքին քաղաքականությունը հիմնված է միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի և բոլոր երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Լևիցն ասել է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Լատվիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում աջակցում է այնպիսի լուծման, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի վրա։ Նրա խոսքով՝ միջազգային իրավունքը նշանակում է երկրների տարածքային ամբողջականություն։

Լևիցը նշել է, որ ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նման խաղաղության պայմանագիր ստորագրվի։

«Ժամանակն է հասնել նման խաղաղ համաձայնագրի, և մենք կաջակցենք խաղաղության համաձայնագրին, որը համաձայնեցված կլինի երկու կողմերի միջև։ Երկարատև խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե այն հիմնված լինի միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության վրա»,- հայտարարել է նա:

Վերջինս նաև հայտնել է, որ Լատվիան դատապարտում է Ուկրաինայի դեմ չարդարացված ագրեսիան և աջակցում է այդ երկրին՝ ռազմական և տնտեսական առումով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից