Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:30 07-03-2023

Լուկաշենկոյի նախկին մրցակիցը հեռակա կարգով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Բելառուսի դատարանը 2020 թվականին կայացած նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայային հեռակա կարգով դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է բելառուսական Բելտա լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Տիխանովսկայան մեղավոր է ճանաչվել պետական ​​իշխանությունը զավթելուն ուղղված դավադրության և հրապարակային կոչեր աելու, ծայրահեղական խմբավորում ստեղծելու, խմբավորումը ղեկավարելու համար։ Դատավճռի համաձայն՝ քաղաքական գործիչն իր պատիժը պետք կրի ընդհանուր ռեժիմի գաղութում։

Սվետլանա Տիխանովսկայան մասնակցել է 2020 թվականի նախագահական ընտրություններին միայն այն պատճառով, որ իր ամուսնուն՝ գործարար և բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն թույլ չեն տվել մասնակցել դրանց։ Վերջինս դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, որին ավելացել է ևս մեկուկես տարի՝ բանտում անհնազանդություն իրականացնելու համար։

Պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականի օգոստոսի 9-ի ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80.1%-ը, Տիխանովսկայան՝ 10.1%-ը։ Մի շարք դիտորդներ ընտրություններից հետո պնդում էին, որ արդյունքները ներկայացվել են մոտավորապես հակառակ համամասնությամբ։ Անկախ հաշվարկների տվյալները ցույց են տվել մոտավորապես հակառակ հարաբերակցությունը։ Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ չեն ճանաչել ընտրությունների պաշտոնական արդյունքները, իսկ Լուկաշենկոն չի ճանաչվել որպես հաղթող։

Նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած զանգվածային բողոքի զանգվածային ցույցերից հետո, որոնք ամենամեծն էին երկրի պատմության ընթացքում, Տիխանովսկայան բնակվում է Լիտվայում։ Բելառուսը դիմել է Լիտվային՝ Տիխանովսկայային արտահանձնելու պահանջով, սակայն երկրի ԱԳՆ-ն մերժել է Մինսկի պահանջը։ Ինտերպոլը նույնպես հրաժարվել է նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել։


Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից