copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:37 07-03-2023

«Ազգի փրկիչների» շարքերը խտանում են... ընտրությունից ընտրություն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժամանակակից Հայաստանում ի՞նչն է առատ: Այո, իրենք իրենց «ազգի փրկիչներ» համարողներն ամենից առաջ ու ամենից հաճախ հանդիպող երևույթն են, առնվազն «քաղաքական» համարվող դաշտում: «Փրկիչների» պակաս չկա: Թեպետ... որպես կանոն՝ ընտրությունից ընտրություն: Օրերս Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել է «Միացյալ Հայաստան» անունով կուսակցությունը՝ ի դեմս իր նախագահ Երվանդ Թարվերդյանի, որը 10 տարվա մեջ 40 հազար դոլարով տուն-տեղ ունենալու հնարավորություն է խոստանում... Դե, մասնակցում է՝ մասնակցի...

Բայց այս հայտարարությունը հիշեցրեց, որ ընդամենը մի երկու տարի առաջ՝ 2021ին, ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին նույն Երվանդ Թարվերդյանը, ի դեպ՝ գործարար, «Արարատ սննդի կոմբինատի» գլխավոր տնօրեն, ձևավորեց հիշյալ կուսակցությունն ու հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին: Բայց «Միացյալ Հայաստան» խոստումնալից անվանումով այդ կուսակցությունն այդպես էլ խորհրդարանական ընտրություններին չմասնակցեց: Համարյա 2 տարի այդքան բուռն քաղաքական վայրիվերումների ընթացքում այս կուսակցության մասին գրեթե ձայնծպտուն չկար:

Ու մեկ էլ՝ հո՛պ, 10 տարվա մեջ 40 հազար դոլարով երևանյան տունուտեղ: Համարյա ինչպես քաղաքային գործող իշխանության՝ 48 ամիսը երկու տարի է, բայց դա՝ մի կողմ: Քանի որ ընտրություններ են սպասվում, նորից բարձր հայտարարություններ են հնչում, անպայման՝ փրկչական նոտաներով: Հետևություն. եթե հարթակներում «փրկիչները» շատանում են, ուրեմն՝ շուտով ընտրություններ են «տեղալու», և՝ հակառակը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր