Ուղիղ եթեր
Տեսանյութ Խոսք Ներքին 3 տարի առաջ - 15:05 06-03-2023

Իմ տեղեկություններով՝ կարմրուկը հիվանդանոցի ներսից է տարածվել․տարածման օղակում եղել է չպատվաստված բուժաշխատող․ Արսեն Թորոսյան

Իմ տեղեկություններով՝ կարմրուկի տարածման դեպքը ներհիվանդանոցային է եղել, այսինքն՝ հիվանդանոցի ներսից է տարածվել, հիվանդ երեխայից՝ մյուսներին, և մի ինֆորմացիա կա, որ տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված, ինչն ինքնին ցավալի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասում է ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

«Բուժաշխատողները կոչված են իրականում մեզ օգնելու համար, բայց երբեմն նրանք են տուրք տալիս դավադրապաշտական տեսություններին և փաստորեն չեն պատվաստվում, իրենց երեխաներին չեն պատվաստում, կոչ են անում այլ ծնողների՝ իրենց երեխաներին չպատվաստել։ Եվ փաստացի մենք ունենում ենք բավական մեծ թվով չպատվաստված քաղաքացիներ»,– ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ բոլորը պետք է պատվաստվեն, բժիշիկներն էլ պետք է պատվաստվեն, և տուրք տան իրենց ակադեմիական գիտելիքներին, և ոչ թե տարատեսակ նյութերին, որոնք հակառակն են կոչ անում։

Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ կարմրուկով առաջին վարակվածը բուժքույր է, ով որոշել է թաքուն պահել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել