copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 14:54 06-03-2023

Այդ անձնավորության բարձրաձայնած թվերը մանիպուլյատիվ են. Լևոն Սարդարյանը՝ Վարդան Ղուկասյանի բացահայտման մասին

«Այդ անձնավորությամ բարձրաձայնած թվերը մանիպուլյատիվ են, իրավիճակ չեն արտացոլում: Քանի որ վերելակ գնելը միայն խցիկը չէ»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն՝ անդրադառնալով քաղաքապետարանի կողմից գնված վերելակներին, որի գնին անդրադարձել էր «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ, «Դոգ» մականվամբ հայտնի բլոգեր Վարդան Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ բլոգերն իր ուղիղ եթերներից մեկում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի գնումներին և ասել, որ քաղաքապետարանը գնել է 400 կգ բարձրացնող 200 վերելակներ «ՌԱՖԷԼԳՐԻԳ» փակ բաժնետիրական ընկերությունից: Ըստ Ղուկասյանի՝ Տիգրան Ավինյանն այդ գործարանից գնել է վերելակներ, որոնք արժեն 10 մլն դրամ, այսինքն՝ 25 000 դոլար։ Սակայն բլոգերն անձամբ կապ է հաստատել «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ընկերության տնօրենի հետ, ով Ղուկասյանին ասել է, որ 600 կիլոգրամանոց վերելակը վաճառում է 12500 դոլարով։

«Լիֆտ առնելը, դա նախկին վերելակն ապամոնտաժելն է, «շախտա»-ն հարմարեցնելն է նոր վերելակի չափերին, ծանրություններ տեղադրելն ու մի շարք այլ աշխատանքներ: 25 000 դոլարի մեջ ներառված են այդ բոլոր աշխատանքների կոմպլեքսը: Մնացած բոլոր պարզաբանումները, թե վերելակ փոխելն ինքն իրենից ինչ է ներկայացնում, Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պաշտոնական էջում գրված է»,- ասաց Սարդարյանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում