copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 20:48 05-03-2023

Օր առաջ պետք է ձևավորվի պայքարի օրակարգ, այլ ոչ՝ հանձնվելու․ ԱԱԾ նախկին տնօրեն

Խաղաղությունը՝ նվաճման հաշվին, եթե ընդունելի տարբերակ լիներ, ապա աշխարհում մարդիկ կդադարեին պայքարել ու կնախընտրեին՝ դյուրին, բայց անպատվաբեր ա՛յդ ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ՝ նվաճման հաշվին:
Դավիթ Շահնազարյանի հետ ես չեմ աշխատել, անձնապես նրան չեմ ճանաչում:

Ավագ գործընկերներիս խոսքերից դատելով` կարող եմ փաստել, որ նա սկզբունքային, արդարամիտ ղեկավար է եղել, ով ձգտել է դիմակայել տվյալ ժամանակահատվածում ծագած խնդիրներին, ամենաթողությանը:

ԱԱԾ քննչական վարչությունում հաճախ պատմում էին, թե ինչպես է Շահնազարյանը տարաձայնության պատճառով աշխատանքից ժամանակավորապես ազատել և կադրային ռեզերվ վերցրել Ազգային անվտանգության պետական վարչության քննչական բաժնի պետ, գնդապետ Վլադիմիր Սուրենի Սարգսյանին, ով անվտանգության համակարգում և իրավաբանական հանրությունում ճանաչված ու բարձր հեղինակություն վայելող բարձրաստիճան սպա էր, սակայն, այնուհետև, կարճ ժամանակ անց, առավել դետալացված ծանոթանալով խնդրին և համոզվելով, որ Վլադիմիր Սուրենիչի դիրքորոշումը ճիշտ է, փաստարկները՝ հիմնավոր, քննչական բաժինը վերակազմավորել է վարչության և նրան նշանակել պետ:

Վերջինս այդ պաշտոնում արդյունավետությամբ շարունակել է աշխատել երկար տարիներ, ընդ որում տևական ժամանակ եղել է իմ անմիջական ղեկավարը:

Բավականին հետաքրքրական է Դավիթ Շահնազարյանի վերջին հարցազրույցը «Այսօր» TV-ին: Կարևոր արձանագրումն այն էր, որ օր առաջ պետք է ձևավորվի՝ «Մենք»-ը, այսինքն՝ պայքարի օրակարգ, այլ ոչ հանձնվելու: Մարդկանց մեջ պարզապես ոչնչացվում է դիմադրելու ցանկությունը և մտցվում է գիտակցում, որ ազգային արժանապատվությունը, շահերը, տարածքային ամբողջականությունը, ընդհանրապես ամեն-ամեն ինչ զիջելու հաշվին, ցանկացած գնով պետք է գնալ խաղաղության:

Այսինքն՝ խաղաղություն՝ նվաճման հաշվին:

Հատկանշական է, որ Շահնազարյանի այս մտահոգությունը, մոտեցումը տարբեր ֆորմատներով ձակերպվել ու պաշտպանվել են նաև երկրորդ և երրորդ նախագահների, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքական ուժերի, այդ թվում, նույնիսկ, Էական հակասություններ ունեցող Ազգային ժողովրդական բևեռի ու նրանց թիմակիցների կողմից: Նրանք բոլորը փաստում են, որ անթույլատրելի է մեզ նվաճելու, նվաստացնելու հաշվին խաղաղության գնալու քաղաքականությունը, որ սա պարզապես ազգային աղետ է, ողբերգություն, կործանում:

Այս մոտեցումը, գաղափարը հավանաբար պետք է հենք դառնա համազգային կոնսոլիդացիայի համար: Յուրաքանչուր հայ մարդ պիտի իմանա պարտադրված խաղության իրական գինը և սերունդների առջև պատասխանատվություն ստանձնի դրանում իր կոնկրետ դերակատարության և գործողությունների համար:

Խաղաղությունը՝ նվաճման հաշվին, եթե ընդունելի տարբերակ լիներ, ապա աշխարհում մարդիկ կդադարեին պայքարել ու կնախընտրեին՝ դյուրին, բայց անպատվաբեր ա՛յդ ճանապարհը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող