copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:37 04-03-2023

Վահան Քերոբյանը հանդիպել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ մարտի 3-ին տեղի է ունեցել հանդիպում միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և հավելել, որ նման հանդիպումները համագործակցության մի շարք գործնական քայլեր նախանշելու հիանալի հնարավորություն են։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Զբոսաշրջության կոմիտեի և դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության առաջնահերթությունները, համատեղ ծրագրերը և հետագա անելիքները, համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքի բարելավման ուղղղությամբ աշխատանքները։
Ներկայացվել են Կոմիտեի կողմից ներկայում իրականացվող և նախատեսվող ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել ոլորտում առկա մարտահրավերների մեղմացմանն ուղղված քայլերին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը