copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:00 03-03-2023

Կիևի ռեժիմը շարունակում է ծրագրել Ղրիմի ռազմական գրավումը. Ռուսաստանի ԱԳՆ

Կիևի ռեժիմը շարունակում է ծրագրել Ղրիմի ռազմական գրավումը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին նշվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Վաշինգտոնը Ղրիմի գրավմամբ փորձում է լրացուցիչ միավորներ վաստակել` առաջիկա ընտրությունների համար։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը Ղրիմում գտնվող ռազմական օբյեկտները Ուկրաինայի զինված ուժերի համար օրինական թիրախներ է որակել։

«Այսօր Կիևի ռեժիմը շարունակում է ծրագրել Ղրիմի ռազմական գրավումը և հարձակումները նրա դեմ՝ չվախենալով ռուս խաղաղ բնակիչների կյանքի համար։ Օրերս ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը Կարնեգի կենտրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ռուսական Ղրիմում գտնվող ռազմական օբյեկտները Ուկրաինայի համար «օրինական թիրախներ» որակեց։

Սմոլենսկայա հրապարակում նշել են, որ Վաշինգտոնն, ըստ ամենայնի, ակնկալում է գալիք ընտրություններում «Ղրիմի արշավի միջոցով» լրացուցիչ միավորներ հավաքել»,- ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը