copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:20 03-03-2023

Գերմանիան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Գերմանիայի կառավարության ներկայացուցչի տեղակալ Վոլֆգանգ Բուշները հայտարարել է, որ Գերմանիան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Բուշներն այս մասին ասել է՝ մեկնաբանելով Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսում հնչած կարծիքները։

Բուշները վերահաստատել է, որ այս հարցում Գերմանիայի կառավարության դիրքորոշումը չի փոխվել։ Նրա խոսքով՝ Գերմանիան հավատարիմ է տարածքային ամբողջականությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

«Երեկ կանցլերը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տարածաշրջանից մեզ խնդրեցին ևս մեկ անգամ բարձրաձայնել դաշնային կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Դաշնային կառավարության դիրքորոշումը չի փոխվել. Գերմանիան հավատարիմ է տարածքային ամբողջականությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Գերմանիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վեճը լուծել խաղաղ ճանապարհով լուծել»,- ասվում է հայտարարության մեջ։

Պաշտոնյան ընդգծել է, որ Գերմանիայի համար կարևոր է հարգել երկու երկրների բնակիչների և փոքրամասնությունների իրավունքները՝ միջազգային նորմերին և պարտավորություններին համապատասխան։ «Դաշնային կառավարությունը բացահայտորեն աջակցում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի