copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:50 03-03-2023

Էրդողանը հետ է վերցրել աղետի գոտում իրեն վիրավորած քաղաքացիների դեմ բացված դատական հայցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետ է վերցրել երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից տուժած 11 նահանգներում իրեն վիրավորած քաղաքացիների դեմ բացված դատական հայցերը։

Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյն Այդնը։

Էրդողանի փաստաբանը տեղեկացրել է, որ խոսքը վերաբերում է նրանց, ովքեր Թուրքիայի նախագահին անձնական վիրավորանք են հասցրել։

«Մեր հարգարժան նախագահը հրաժարվել է երկրաշարժից տուժած 11 նահանգներում և հարակից բնակավայրերում իր անձի նկատմամբ վիրավորանքի պատճառով հարուցված հետաքննության և քրեական հետապնդման հայցերից»,- նշել է նա։

Նշենք, որ Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս քայլն ուղղված է երկրում սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ սեփական վարկանիշը բարձրացնելուն։