copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:24 03-03-2023

Ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր. Արցախի պետնախարարը կոչով դիմել է Արցախի երիտասարդությանը


Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը դիմել է երիտասարդությանը, ուսանողությանը և հասարակական կազմակերպություններին՝ կոչ անելով ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր և իրենց նպաստն ու աջակցությունը բերել պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը:

Կոչում ասվում է. «Հարգելի երիտասարդներ, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,

Շուրջ 3 ամիս է՝ Ադրբեջանը արգելափակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: Մենք գտնվում ենք շրջափակման մեջ և ապրում արտակարգ պայմաններում ու արտակարգ ռեժիմում։

Պետությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ շրջափակման հետևանքները մեղմելու և հասարակության նվազագույն պահանջմունքները բավարարելու համար։ Այդ ընթացքում իրականացվում են բազմաբնույթ աշխատանքներ, որոնց կարող է իր աջակցությունը ցուցաբերել նաև հանրությունը։

Անընդունելի եմ համարում, որ շրջափակման պայմաններում Արցախ է բերվում հումանիտար բեռ, որը բեռնաթափելու կամ բեռնելու, փաթեթավորելու և շահառուներին հասցնելու համար պետությունը ստիպված է ֆինանսական միջոցներ ծախսել։

Իհարկե պետությունը կրում է քաղաքացիների իրավունքների ապահովման պոզիտիվ պարտականություն, սակայն Արցախի Հանրապետությունը մեր մեծ ընտանիքն է, և ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ պետությունում հնարավորությունները անսահմանափակ չեն, իսկ խնայողությունը և ջանքերի մեկտեղումը՝ այսօր խիստ անհրաժեշտություն է։

Առաջիկայում նախատեսում եմ հանդիպում Արցախում գործող հասարակական կազմակերպությունների հետ, բայց մինչ այդ դիմում եմ բոլորին՝ երիտասարդությանը, ուսանողությանը.
Խնդրում և կոչ եմ անում ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր և ձեր նպաստն ու աջակցությունը բերել պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը։

Դրանով դուք ոչ միայն կապահովեք հանրօգուտ արդյունք, այլև կնպաստեք մեր ներքին զարթոնքին ու համախմբմանը, մեր ուժերի և հնարավորությունների մեկտեղմանն ու միավորմանը։

Սպասում ենք ձեր արձագանքներին։

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՀ պետական նախարարի աշխատակազմ՝ (047) 95 10 55 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ.հասցեին:

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթը` անցնելով հետևյալ հղմամբ»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել