copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:43 02-03-2023

Սննդային թունավորումով Արցախի «Արևիկ» բուժմիավորում է տեղափոխվել 27 մարդ․ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Փետրվարի 25-ին ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունք են դիմել մինչ 18 տարեկան տասնմեկ և չորս չափահաս հիվանդ, որոնց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում:

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխաները փետրվարի 23-ին անհատ ձեռնարկատեր Աշխեն Դադայան տնտեսավարող սուբյեկտի «Անի-ֆուդ» անվանմամբ հանրային սննդի կազմակերպությունում ներկա են եղել միջոցառման:

Օպերատիվ վերլուծելով իրավիճակը, առկա հավանական բարձր ռիսկերը՝ նույն օբյեկտում հետագա նման դեպքերը կանխարգելելու նպատակով Կոմիտեի նախագահի հանձնարարականով սննդամթերքի անվտանգության վերահսկողության պետական տեսչության պետն այցելել է տվյալ հանրային սննդի կազմակերպություն, ներկայացրել հնարավոր ռիսկերը, վտանգները և կասեցրել խոհանոցի գործունեությունը։

Փետրվարի 27-ին, Կոմիտեի տեսուչների կողմից տվյալ հանրային սննդի կազմակերպությունում իրականացվել է դիտարկում:

Ընկերության բոլոր 12 աշխատողների սանիտարական գրքույկները ժամկետանց լինելու պատճառով կայացվել է որոշում նրանց աշխատանքի չթույլատրելու վերաբերյալ, տրվել է հանձնարարական խախտումը վերացնելու և տեսչությանը հայտնելու մասին։

«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով կատարվել են նմուշառումներ։ Պարզվել է, որ աշխատակիցների մոտ և սննդի մնացորդներում առկա է Salmonell Enteritidis մանրէ, որի հիման վրա ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից կայացվել է արտադրանքի իրացումը կասեցնելու որոշում։

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից դիտարկումներ են իրականացվել նաև հումքի մատակարար ընկերություններում, որտեղ խախտումներ չեն արձանագրվել:

Ընդհանուր առմամբ, «Անի-ֆուդ» անվանմամբ հանրային սննդի հետ կապված թունավորման դեպք է արձանագրվել 27 անձանց մոտ, ովքեր սննդից օգտվել են փետրվարի 23-ին:

Ընկերության գործունեությունը կթույլատրվի շարունակել միայն արձանագրված խախտումները վերացնելու, ինչպես նաև փորձնական արտադրանքի՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում օրենքի համապատասխանությունը փաստվելուց հետո։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ