copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:11 02-03-2023

Մենք ձևավորելու ենք այն առաջարկը, որը երևանցին չի մերժելու․ Մանե Թանդիլյան

Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության անդամների, համայնքային կառույցների ղեկավարների և համակիրների կազմով հանդիպում։
Կուսակցության ղեկավարությունը նախևառաջ ներկայացրել է քաղաքական ուժի դիրքորոշումը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Անկախ վերջին շրջանում Արցախի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած զարգացումներից, Արցախի իշխանությունների քայլերի նկատմամբ մեր բացասական վերաբերմունքից, «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակելու է իր աջակցությունն ունենալ Արցախի սուբյեկտայնության բարձրացման ուղղությամբ։ Մենք մեր կապը երբեք Արցախի հետ չենք կտրելու, շարունակելու ենք պայքարել Արցախի շրջափակման դեմ, իսկ Բերձորի միջանցքը բացվելու պարագայում անընդհատ են լինելու մեր այցելություններն այնտեղ։ Արցախցիները պետք է իմանան, որ նրանք մենակ չեն»,- ասել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ է կարևորել արցախցիների պայքարի ոգու ամրությունը հաստատուն պահելը։ «Արցախը հայկական կմնա, եթե այնտեղ հայ ապրի։ Քանի դեռ Արցախում հայ կա, Ադրբեջանի կողմից պարտադրված որևէ փաստաթուղթ կամ պայմանավորվածություն չի կարող ուժ ունենալ։ Ամեն ինչ պետք է անենք Արցախը հայկական պահելու, Արցախի անկախության ճանաչմանը հասնելու համար»,- ասել է նա։

Հավաքին քննարկվել են նաև կուսակցության ծրագրերը և քաղաքական գործընթացների վերաբերյալ մոտեցումները։ Առաջնային է համարվել Երևանի ընտրություններին կուսակցության մասնակցությունը։
Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ նախորդ տարիներին ՏԻՄ ընտրություններում կուսակցության գրանցած հաջողությունը վստահեցնում է, որ լավ աշխատանքի դեպքում «Ապրելու երկիր» կուսակցության հաղթանակն այլընտրանք չի ունենա։

Մանե Թանդիլյանն էլ ավելացրել է, որ Երևանի ընտրություններին պատրաստվելու ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են։

«Մենք պետք է երևանցուն ներկայանանք պրոֆեսիոնալ, վստահելի թիմով և լավագույն առաջարկով։ Այդ ուղղությամբ տարվում է շատ ակտիվ աշխատանք։ Վստահ ենք՝ մենք ձևավորելու ենք այն առաջարկը, որը երևանցին չի մերժելու»,- հայտարարել է կուսակցության նախագահը։






Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը