copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:40 02-03-2023

Ուկրաինան ապացույցներ չի ներկայացրել Ռուսաստանի կողմից իրանական ԱԹՍ-ներ կիրառելու վերաբերյալ. Աբդոլլահյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Ուկրաինան ապացույցներ չի ներկայացրել Ռուսաստանի զինված ուժերի կողմից իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ։ Այս մասին Իրանի արտգործնախարարն ասել է այսօր՝ CNN-ին տված հարցազրույցում։

Աբդոլլահյանը վերահաստատել է, որ Թեհրանը հակամարտության կողմերին զենք չի մատակարարում և ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր պնդում է քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը։ Նա միևնույն ժամանակ կեղծ է որակել այն պնդումները, թե Իրանը Ռուսաստանի Դաշնությանը անօդաչու թռչող սարքեր է մատակարարում՝ Ուկրաինայում օգտագործելու համար։

Իրանի գլխավոր դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իրանցի փորձագետներն ուսումնասիրել են ուկրաինական կողմի տրամադրած լուսանկարները և և եկել այն եզրակացության, որ դրանք որևէ կապ չունեն Իրանի հետ։

«Չորս ամիս մենք սպասում ենք բանակցությունների երկրորդ փուլին և ակնկալում ենք, որ նրանք (ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները-խմբ) կգան և կներկայացնեն իրական փաստաթղթեր։ Ուկրաինացիները կրկնում են, որ դա տեղի կունենա երկու շաբաթից, շուտով, բայց առայժմ ոչինչ տեղի չէ ունեցել»,- ասել է նա։

Նշենք, որ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են Ուկրաինայում իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին պնդումները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները լցոնում է որակել և շեշտել, որ ռուսական բանակն օգտագործում է հայրենական արտադրության ինքնաթիռներ։

2022 թվականի նոյեմբերի սկզբին Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ Իրանը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, սակայն դա եղել է փոքր քանակությամբ և Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում