copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:45 02-03-2023

Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների պատճառով մենք դեռևս որևէ կապ չունենք Հայաստանի հետ. Պակիստանի էկոնոմիկայի նախարար

Պակիստանի էկոնոմիկայի նախարար Սարդար Այազը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների հետևանքով Պակիստանը դեռևս որևէ հաղորդակցություն չունի Հայաստանի հետ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Այազն ասել է Բաքվում լրագրողների հետ ունեցած զրույցում։

«Ես շատ ուրախ եմ այցելել եղբայրական Ադրբեջան՝ Բաքու: Իմ գալու առաջին իսկ օրվանից զգում եմ ադրբեջանցիների, ադրբեջանական իշխանության հայրենի վերաբերմունքը։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների պատճառով մենք դեռևս հաղորդակցություն չունենք Հայաստանի հետ»,- ասել է նա։

Պաշտոնյան հայտնել է, որ երբ Հայաստանն այսպես կոչված «հարձակում գործեց Ադրբեջանի վրա», ինքը Պակիստանի խորհրդարանին բանաձև է ներկայացրել, որով դատապարտել է «Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»։ Նա գոհունակությամբ նշել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո կրկին դիմել է խորհրդարանին և շնորհավորել Ադրբեջանին։

Վերջինսն նշել է, որ Ադրբեջանի և Պակիստանի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Չմիավորման շարժման անդամ երկների հանդիպումը կազմակերպելու համար։

«Մենք շատ արդյունավետ հանդիպումներ ունեցանք Ադրբեջանում։ Մեր հարաբերությունները ի շահ մեր ժողովուրդների են։ Ինչպես ընդգծել է նախագահը, մենք պետք է համերաշխ լինենք։ Ադրբեջանը Քաշմիրի հարցում միշտ մոտ է եղել Պակիստանին։ Պակիստանը նույնպես միջազգային հարթակներում միշտ աջակցել է Ադրբեջանի արդար դիրքորոշմանը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից