Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:16 02-03-2023

Փոքրիկ երեխաները սառում են վրաններում, բազմաթիվ հիվանդներ կան արդեն․ ՊՆ նախկին շենքի բնակիչներին ՀՀ կառավարությունը քննարկման է հրավիրել

ՊՆ նախկին շենքի բնակիչներն այսօր, հանդիպել են ՀՀ կառավարության անդամերի հետ։ Քննարկումը այս անգամ էլ արդյունք չի տվել։ Իրենց կացարաններից բռնությամբ վտարված բնակիչները կշարունակեն մնալ վրաններում։

«Վրաններում անչափահաս երեխաներ կան, տարեցներ կան, պահպանվող տարածքից իրեր են անհետանում, մի խոսքով հազարավոր խնդիրներ կան ու դեռ պատասխան չկա՝ ի՞նչ է լինելու այսքան մարդու հետ»,- հանդիպումից հետո մանրամասնեց ՊՆ նախկին շենքի բնակիչներից՝ Արամ Խանզադյանը։

Ասում է, որ Կառավարությունից վստահեցրել են՝ իրենց հարցին լուծում կտրվի։ Շենքի բնակիչներն ակնկալում էին, որ մինչ այդ լուծումը թույլ կտան իրենց բնակարաններ վերադառնալ, բայց ակնկալիքը չի արդարացվել։

«Կարող էինք պայմանավորվել, որ մինչև մի կետի գանք՝ մնանք մեր բնակարաններում։ Ոչ մեկս շինարարական աշխատանքները չէր շարունակի։ Ոստիկանությունը կարող էր հսկել։ Հիմա ասում են՝ քննարկենք ու պարզ կլինի»,- հայտնում է Արամ Խանզադյանը։

ՊՆ նախկին շենքի վտարված բնակչի խոսքով՝ շենքում 117 բնակարանում բնակիչներ են եղել, բայց 13 ընտանիքի են կացարան առաջարկել․ «ՄԻՊ գրասենյակն էլ գոյություն չունի, փոքրիկները սառում են, հիվանդ են, բայց մեր խնդիրը պետք է ստանա հիմնական լուծում»,- նշում է Արամ Խանզադյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի վաղ առավոտյան Պռոշյան համայնքում գտնվող նախկին շենքից սև և կարմիր բերետավորների անմիջական մասնակցությամբ ՊՆ նախկին շենքից բռնությամբ վտարել են բնակիչներին։ Բնակիչների մեծ մասը զինվորականների ընտանիքներ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի