copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:20 28-02-2023

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները փաստաթուղթ են ստորագրել, որում հղում են կատարել Ալմա Աթայի հռչակագրին. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Լավրովը հայտնել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված միջոցառումներն, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը։ Նա նշել է նաև, որ հանդիմանն ընդգծել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ակտիվացման անհրաժեշտությունը, որը ստեղծվել է այն ըմբռնումով, որ Ռուսաստանը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի այդ աշխատանքներին։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Պրահայում փաստաթուղթ են ստորագրել, որում հղում են կատարել Ալմա Աթայի հռչակագրին։ Նրա խոսքով՝ հռչակագիրը բաց փաստաթուղթ է, որում գրված է, որի համաձայն՝ նախկին խորհրդային հանրապետությունների փոխարեն ստեղծված նոր պետությունների սահմանները որոշվել են խորհրդային վարչական սահմաններով։ «Նույնիսկ չգիտեմ՝ ինչ ավելացնել այստեղ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում