copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:02 28-02-2023

Բա դուք ո՞ւր էիք. Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին կոչ է անում զուսպ ու հանգիստ լինել

Մենք ունենաք իրավիճակ, երբ վերջին 30 տարվա մեջ ամենամոտն ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, եթե հակառակ կողմի մղումները իրոք անկեղծ են։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ հայ-թուրքական հարաբերություններում կա՞ առաջընթաց։

Պատասխանելով հարցին՝ Ռուսաստանն այս պահին մասնակցո՞ւմ է խաղաղության պայմանագրի քննարկումներում, ԱԺ նախագահն ասաց, որ միանշանակ դեր ունի այդ գործընթացներում։
«Միևնույն ժամանակ, մի քիչ ավել եմ համարում այն ջղաձգումները, նյարդային արձագանքները, որոնք նկատվում են Մոսկվայից, երբ որևիցե այլ կողմ փորձում է ինչ-որ դրական բան անել։ Կարծում է, իրենք պետք է մի քիչ ավելի հանգիստ, զսպված լինի և հասկանան, որ ՀՀ-ն իր շահերն ու անվտանգության խնդիրներն ունի, որը պետք է ապահովվի՝ ի հեճուկս որևիցե աշխարհաքաղաքական ելևէջի, կամ որևիցե մեկի խանդի», - նշեց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը կոչ արեց «ծուռ նստել, դուզ խոսել». Ռուսաստանն է ՀՀ տարածքային ամբողջականության անվտանգության ապահովողը:
«Այստեղ է գտնվում ռուսական զորախումբը՝ 102-րդ ռազմաբազան, և էդ ամեն ինչը, մեր պայմանագրերը այ էս իրավիճակին էին միտված։ Եվ գիտե՞ք ինչ, ասել՝ բա՛, բա՛․ բա՛․․․ Բա դուք ո՞ւր էիք, բա դուք ո՞ւր եք, բա դուք ինչի՞ չեք ավելի ակտիվ մասնակցում։ Եթե չեք կարողանում, ես ասել եմ դրա մասին, պետք է բարձրաձայն դրա մասին ասել, և միգուցե միասին նստենք, ելքեր գտնեք», - նշեց Սիմոնյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը