Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:05 27-02-2023

Եթե պարզվի՝ վարչապետը, նախագահը հոգեկան հիվանդ են, ինչպե՞ս պետք է կասեցվի տվյալ մարդկանց՝  պետական գաղտնիքից օգտվելու իրավունքը

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր Պետական գաղտնիքի մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորների դիրքորոշումներից տպավորություն է ստեղծվում, որ երեք անձանց՝ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի համար անձեռնմխելիություն է սահմանվում՝ պետական գաղտնիքին առնչվելու թույլտվությամբ, սակայն, նման բան չկա, կանոնակարգերը խախտելու դեպքում նրանք չեն ազատվում քրեական պատասխանատվությունից:

«Հայաստան» խմբակցության պատգաավոր Արծվիկ Մինասյանն էլ հարցրեց․ «Հիմա պատկերացնենք իրավիճակ, որ Ձեր կողմից նշված 3 պաշտոնատար անձինք՝ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահն այդ պահանջների տակ են, օրինակ՝ հոգեկան հիվանդություն, շիզոֆրենիա, մոլուցքահար, թմրամոլություն և այլն հիմա ինչպե՞ս պետք է անձինք հավաստիանան, որ էդ մարդիկ չեն տառապում այս հիվանդությամբ կամ նրանց նկատմամբ հարուցված է եղել քրեական վարույթ, ծանր հանցագործությունների մասով, բայց, ինչպես նշեցիք, այդ անձը ԱԺ-ի կողմից պետք է դառնա նախագահ, վարչապետ կամ ԱԺ նախագահ։ Հիմա եթե բացահայտվի, ինչպե՞ս պետք է կասեցվի տվյալ մարդկանց՝ պետական գաղտնիքից օգտվելու իրավունքը։ Իրավական հետևանքն ինչպե՞ս պետք է վրա հասնի»։

Մանրամասները՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում