copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:52 26-02-2023

Գյումրիում ոստիկանության աշխատակցին կասկածում են բանկից գումար հափշտակելու մեջ

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ աշխատակից Ա.Գ կողոպուտ է իրականացրել, Կոնվերս բանկի Գյումրու մասնաճյուղերից մեկում։ Ի դեպ նա աշխատում է, որպես հրաձիգ, ոստիկանության աշխատակցի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, ավելին ասեմ, ցածր աշխատավարձերի և նիկոլական <<բեզպրիդել>> թալանի արդյունքում Ա.Գ ֊ ի արարքը կարծում եմ գուցե արդարացված է, օր օրի չքավորության և <<բարդակի>> վերածվող երկրում սպասեք ավելի տխուր երևույթների»։

Oragir.News-ի հետ զրույցում Պողոսյանը հայտնեց. «Ինկասացիայի կողմից բանկին գումար փոխանցելուց հետո հաշվել են, որ 1 միլիոն 100 հազար դրամ պակաս է, տեսախցիկների զննությունից հետո ոստիկանությունը հիմնավոր կասկած է ունեցել Ա․Գ․-ի նկատմամբ․ նա առնչություն ունի գումարի տեղափոխման հետ»։

Հիշեցնենք, որ Ա․Գ․-ն այս պահին ոստիկանության Կումայրի բաժնում է, հարցաքննվում է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի