Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:35 25-02-2023

90-ամյա Ռոզա Չիլինգարյանը Տավուշից Եռաբլուր եկավ հատուկ նպատակով

90-ամյա Ռոզա Չիլինգարյանը Տավուշի մարզի Իծաքար գյուղից Երևան էր եկել ոչ միայն զավակներին տեսնելու, այլ նաև Զորավար Անդրանիկի ծննդյան օրվա միջոցառումներին մասնակցելու համար։

«Ֆիդայիներ» կառույցի ղեկավար Սեյրան Չիլինգարյանի մայրը պատերազմի օրերին իր տանը ապաստան է տվել ազատամարտիկներին։ Ցավ է ապրում, ասում է՝ մինչև օրս խաղաղ և ուրախ օրեր չենք տեսնում․ «Իմ որդին 25 տարեկանից նվիրվեց հայրենիքին։ Բոլորը գիտեն, թե ինչքան փռով հաց եմ թխել, ինչքան արաղ ա, գինի ա, ուտելիք ա մարդկանց ուղարկել»։

Ռոզա մայրիկը հուզվում է, որովհետև վերջապես այցելեց Սոսե մայրիկի հուշաքարին։ Ասում է՝ դավաճաններին չի ների․ «Հասակով մարդիկ ենք մնացել գյուղերում․ հույս ունենք՝ լավ կլինի։ Մինչև վերջին շունչս կմնամ գյուղում»։

Ռոզա Չիլինգարյանը մինչև օրս հող է մշակում, պահածոներ, օղի, գինի է պատրաստում։ Զավակները ցանկանում են, որ նա ապրի իրենց հետ՝ Երևանում, բայց հպարտ հայուհին մերժում է։
Ռոզա Չիլինգարյանը վստահեցնում է՝ հաջորդ անգամ Եռաբլուր կգա հաղթանակի լուրով։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին