copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:05 25-02-2023

«Այս իրավիճակի հետ չենք համակերպվում»․ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ պատրաստվում են շարունակել պայքարը

Եթե Հայաստանում ազգային իշխանություն գա, հաստատ հնարավոր է կասեցնել այս պարտությունների շղթան, երկիրը դուրս բերել այս իրավիճակից, իսկ այս իշխանությամբ՝ դրա որևէ շանս ու հնարավորություն չկա, այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Նիկոլի իշխանությունով մենք ունենալու ենք նոր պատերազմ, նոր կապիտուլյացիա։ Հետևաբար, մեր խնդիրն է, որ այն հարցերը, որոնք մինչև հիմա չենք կարողացել լուծել, լուծենք, լրջորեն նախապատրաստվենք և շարունակենք պայքարը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմության պայքարը վերաիմաստավորելու, վերակազմակերպելու, ընդդիմադիր դաշտը բյուրեղացնելու հարցերը, նրա խոսքով, առաջնահերթ են։ Ինչ վերաբերում է Դիմադրության շարժման ձեռքբերումներին, ապա ամենակարևորն, ըստ Իշխան Սաղաթելյանի այն էր, որ եթե շարժումը չլիներ, այն, ինչն այս օրերին է կատարվում, երբ երկիրը փորձում են տանել անդառնալի կապիտուլյացիայի, արդեն իսկ տեղի ունեցած կլիներ, ուստի, հանուն երկրի ու պետականության, պայքարը պետք է շարունակվի՝ դա թույլ չտալու համար։

«Մենք մեր պայքարի մեջ եղել ենք անկեղծ, մենք ունեցել ենք բազմաթիվ հաջողություններ, նաև բացթողումներ, որոնցից պետք է դասեր քաղել ու գնալ առաջ։ Ամենակարևորը՝ այս իրավիճակի հետ չենք համակերպվում, հետքայլ չի լինելու։ Պատրաստվելուց և բացթողումները, որոնք ունեցել ենք, այդ հարցերը լուծելուց հետո գնալու ենք առաջ, գնալու ենք դեպի պայքարի նոր գունավորում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը