copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:09 25-02-2023

Գլխավոր դատախազի տեղակալի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ, փետրվարի 21-ին և 23-ին Արմավիրի և Վայոց ձորի մարզերի դատախազություններում ամփոփվել են 2022 թվականի գործունեության արդյունքները:

Գլխավոր դատախազի տեղակալի առաջինն այցը եղել է Արմավիրի մարզի դատախազությունում, որտեղ մարզի դատախազ Վահան Սարգսյանը ներկայացրել է տարվա հանցավորության վիճակը, շարժընթացը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները:

Վահան Սարգսյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում Արմավիրի մարզում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 310-ով՝ կազմելով 2161 (2021 թվականին՝ 1851 դեպք): Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 38-ով՝ կազմելով 702 դեպք, բնակարանային գողություններն աճել են 5-ով՝ կազմելով 71 դեպք: Նվազել են ավազակության, անձնական գույքի հափշտակությունների, գողությունների դեպքերը: Մարզում 80 դեպքով աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը՝ կազմելով 234 դեպք (2021 թվականին՝ 154 դեպք):

2022 թվականին Արմավիրի մարզի դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների ընդհանուր դեպքերի և դրանց բացահայտման ցուցանիշների վերլուծությունը ցույց է տվել, որ նվազել է դրանց բացահայտումը: Այդ ուղղությամբ մարզի դատախազի կողմից տրվել են հանձնարարականներ՝ ակտիվացնելու հետախուզական միջոցառումները:

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին ամփոփվել են նաև Վայոց ձորի մարզի դատախազության 2022 թվականի գործունեության արդյունքները:

Մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանի խոսքով՝ 2022 թվականին հանցագործությունները մարզում նախորդ տարվա համեմատ աճել են. արձանագրվել է հանցագործության 422 դեպք (2021 թվականին՝ 303): Մարզում միջին ծանրության հանցագործությունները աճել են 102 դեպքով՝ կազմելով 172 դեպք (2021 թվականին՝ 70), ծանր հանցագործություններն աճել են 2 դեպքով՝ կազմելով 45 դեպք (2021 թվականին՝ 43): 2022 թվականին մարզում երկու դեպքով աճել են նաև բնակարանային գողության դեպքերը, նվազել՝ անձնական գույքի գողությունները, խարդախությունները, յուրացման կամ վատնման դեպքերը: 2022 թվականին մարզում աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, այդ թվում՝ իրացման, զենքի ապօրինի շրջանառության և խուլիգանության դեպքերը:

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը մարզերի դատախազներին հանձնարարել է բացառելանհարգելի պատճառով դատական նիստերին չներկայանալու դեպքերը, ուշադրության կենտրոնում պահել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթներն ու ձգձգման պատճառները:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը