copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:18 25-02-2023

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալվել էին «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտներ

Երեկ երեկոյան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալվել են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտներ՝ ուսուցչուհու ուղեկցությամբ: Նրանք խնդրել են նախագահին՝ իրենց հետաքրքրող հարցերի շրջանակներում տեղեկություններ և հետաքրքիր մանրամասներ ներկայացնել Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից:

Աշակերտները տեղեկացրել են, որ իրենց դպրոցում Հայոց պատմություն առարկայի այս տարվա նախագծային աշխատանքի թեման Հայաստանի երրորդ Հանրապետության մարտահրավերներն են և այդ համատեքստում առանցքային նշանակություն ունեցող Արցախյան բանակցային գործընթացը, որի համակողմանի ուսումնասիրության նպատակով նախաձեռնել են հանդիպում նախագահ Սարգսյանի հետ:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը աշակերտներին սիրով նվիրել է Արցախյան հակամարտության վերաբերյալ օրերս լույս ընծայված՝ «Բանակցային առաջնագծում» գրքի առաջին օրինակները՝ հույս հայտնելով, որ այն ևս կօգնի ճիշտ պատկերացում կազմելու հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

Դպրոցի իր ավագ ընկերների հետ նախագահի զրույցին ներկա է եղել նաև կրտսեր Սերժը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը