copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 24-02-2023

Երևանն անընդունելի է համարել Լաչինի միջանցքում անցակետ կառուցելու առաջարկը. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ պաշտոնական Երևանն անընդունելի է համարել է համարել հայ-ադրբեջանական սահմանին (նկատի ունի Լաչինի միջանցքում-խմբ) անցակետեր ստեղծելու առաջարկը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Բայրամովը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է «բանակցություններից խուսափելու և առաջարկն առանց որևէ բացատրության մերժելու համար»։ Նա պնդել է, թե, իբր, վերջին երկու տարում Լաչինի միջանցքի հետ կապված օրենքի լուրջ խախտումներ են եղել, այն գտագործվել է ապօրինի։ «Այս մասին բազմիցս տեղեկացվել են միջազգային կառույցները, մեր երկրում գործող դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների համար ճեպազրույցներ են տեղի ունեցել, հարյուրավոր փաստեր են վկայակոչվել։ Սա, իհարկե, առաջացրել է ադրբեջանական հասարակության արդարացի դժգոհությունը։ Դեկտեմբերին սկսված բողոքի ակցիաների պատճառը հենց Լաչինի ճանապարհի անօրինական օգտագործումն էր»,- ասել է նա։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ խնդրի լուծման կոչեր կան, և այդ նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի վարչապետի հետ հանդիպման, իսկ այնուհետև պանելային քննարկման ժամանակ առաջարկել է Լաչինի միջանցքում սահմանային անցակետեր ստեղծել։ Նա շեշտում է՝ անցակետերի ստեղծումը կարող է միջանցքում թափանցիկություն ապահովել, քանի որ բոլորը գիտեն, թե եռակողմ հայտարարության շրջանակներում որն է կողմերի պարտավորությունը։

Վերջինս նկատում է՝ Լաչինի միջանցքում թափանցիկության բացակայությունը լուրջ խնդիրներ ու հարցեր է առաջացնում։ Բայրամովն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանի առաջարկի շուրջ աշխատանքային կարգով քննարկումների ժամանակ միջազգային գործընկերներից լսում են, թե դա նպատակահարմար է։

«Այդ հանդիպմանը կոնկրետ պատասխաններ չտրվեցին։ Սակայն մոտ երկու օր անց Հայաստանի արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով այս առաջարկին, առանց որևէ բացատրության հայտարարեց, որ այն անընդունելի է Հայաստանի համար»,- ասել է նա։

Բայրամովը հավելել է, որ այս հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «հայկական կողմը շահագրգռված չէ եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում»։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենու առաջարկել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանի միջև անցկետեր ստեղծվել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի