Ավելին 3 տարի առաջ - 00:46 24-02-2023

Անչափ զգում եմ քո կարիքը և խնդրում, որ հայտնվես իմ երազներում. Քիմ Քարդաշյանի հուզիչ գրառումը հոր ծննդյան առթիվ

Հայազգի հայտի իրավաբան, գործարար Ռոբերտ Քարդաշյանը երեկ կդառնար 79 տարեկան, իսկ այդ կապակցությամբ ընտանիքի անդամները կիսվել են ջերմ ընտանեկան լուսանկարներով և հուշերով:

Նախկին կինը՝ Քրիս Ջեները, հրապարակել է արխիվային տեսանյութ Ռոբերտ Քարդաշյանի և երեխաների մասնակցությամբ: Նրա ծննդյան օրվա առթիվ ընտանիքի անդամները նրա հետ կապված ամենաջերմ ակնթարթներով կիսվել են ինստագրամյան էջերում, բայց համացանցում լայն քննարկման առիթ է դարձել Քիմ Քարդաշյանի գրառումը, որը ներկայացնում ենք ստորև:

«Շնորհավոր ծնունդդ, հայրիկ։ Գրեթե, հասել ենք մի կետի, երբ քեզ հիմա ավելի շատ հիշում եմ, քան ճանաչել եմ։ 20 տարի է անցել այն օրվանից, երբ վերջին անգամ քեզ հետ տոնեցինք քո երկրային ծնունդը, բայց ես ունեցել եմ աշխարհի ամենալավ հայրիկը և ինձ այնքան բախտավոր եմ համարում, որ 22 տարի քեզ հետ եմ ապրել։ Այնքան շատ բան կա, որ կցանկանայի քեզ ասել, ցույց տալ: Փակում եմ աչքերս ու լսում քո ձայնը, հիշում քեզ հետ կապված ամենազվարճալի փոքրիկ դեպքերը, որոնք ինձ շատ են երջանկացնում։ Երբեք չեմ մոռանա դրանք։ Ես քեզ շատ եմ կարոտել և անչափ զգում եմ քո կարիքն այս պահին։ Խնդրում եմ՝ այցելիր ինձ իմ երազներում։ Քեզ շատ եմ սիրում»,-գրել է Քարդաշյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը