copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:28 23-02-2023

Վարչապետի աշխատակազմը 189.900 դրամով կշեռք է ձեռք բերել

ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից վերջին շրջանում իրականացված գնումները բավականին ուշագրավ են։

Այսօր Oragir.News-ը gnumner.minfin.am կայքից տեղեկացավ, որ Վարչապետի աշխատակազմը պետական բյուջեից 189,900.00 դրամ է հատկացվել կշեռքի ձեռք բերման համար։ Մեզ շատ հետաքրքրեց, թե վարչապետի աշխատակազմի ինչին է պետք կշեռքը, որը արժե 189,900.00 դրամ։

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին չի կարող միանգամից ասել, թե ինչի համար է կշեռքը և ինչ կշեռքի մասն է խոսքը, խնդրեց գրավոր հարցում ուղարկել։

Հարցման պատասխանը ստանալուց հետո հավելյալ կտեղեկացնենք, թե վարչապետի աշխատակազմում ինչ են կշռում 189,900.00 դրամ արժողության կշեռքով։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում