copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:05 23-02-2023

Հայաստանն էլ թող հսկայական առևտրի տարածքի վերածվի, մեծ Սադախլոյի, էլի․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր փակվեց «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը»՝ հայտնի Սրտաբանականը:

Անցյալ տարվանից շինարարություն է ընթանում ՀՀ ԳԱԱ-ի «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի (նախկինում՝ Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ) տարածքում (ջրավազանում բարձրահարկ շենք են կառուցում):

Հերթի մեջ են ՀՀ ԳԱԱ-ի Կենսաքիմիայի, Քիմֆիզիկայի, Փորձարարական կենսաբանության և այլ գիտական հիմնարկները: Իրենց հերթին են սպասում նաև բուհերը:

Թվարկածս հաստատությունները հերթով աննկատ կփակվեն: Ինչ-որ չափով կընդդիմանան, այն էլ՝ ուսանողության մասով, միայն որոշ բուհերը:

Սակայն, ի տարբերություն գիտակրթական հիմնարկների, առևտրի կենտրոնները (Սուրմալու, Փեթակ, Մալաթիա) իշխանություններին փակել դեռ չի հաջողվում: Ավելին՝ միգուցե ընդհանրապես չհաջողվի: Հայ առևտրականներն էապես տարբերվում են հայ գիտնականներից: Հենց դրանում է մեր խնդիրը կամ ազգային ախտորոշումը: Այստեղ օրվա իշխանությունները մեղավոր չեն:

Եվ, եթե գիտնականները լռում կամ նախընտրում են իրենց կարծիքն արտահայտել այլոց մեջքի հետևում, ուրեմն հասնում է՝ թող փակվեն:

Դե, Հայաստանն էլ թող հսկայական առևտրի տարածքի վերածվի: Մեծ Սադախլոյի, էլի»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ