copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:11 23-02-2023

Ամուլսարը թուրքի նշանառության տակ է․ Ջերմուկի բնակչուհին փակագծեր է բացում

«Սեպտեմբերի պատերազմից հետո Ամուլսարն ու Ջերմուկը թուրքի նշանառության տակ է հայտնվել։ Ես վստահեցնում եմ, որ Ամուլսարի բաժնետերերի մեծ մասը թուրքեր են։ Մեր պայքարը ջուրը ընկավ։ Ես հասկացել եմ, որ Ամուլսարի չշահագործման համար մղվող պայքարը կեղծ օրակարգ էր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ, հասարակական գործիչ Մառլենա Օհանյանը։

Մառլենա Օհանյանի խոսքով՝ պայքարը բեմադրված էր ու հետևում կանգնած են եղել խոշոր խաղացողներ․ «Ասենք Արմեն Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը․ այս ամենը նրանց ծրագիրն էր։ «Սասնա ծռեր»-ը փորձեցին ինքնահաստատվել, գալիս էին իրենց պաստառներով․ «հող հանձնողին կհանձնենք հողին», «Ամուլ սարը հայրենիք է ու վերջ»։ Ժողովրդին ներքաշեցին պայքարի մեջ ու պարզվեց, որ թատրոն են խաղում։

«Քաղաքացու որոշում» կոչվող կուսակցության անդամները՝ Գարեգին Միսկարյան, Սուրեն, Միքայել, հիմա արդեն իշխանությունների հետ են։ Իրենք մնացին, իսկ պայքարողները գնացին ու զոհվեցին պատերազմում։ Բնապահպանները բոլորը սորոսականներ էին։ Մեկը չասեց՝ միայն Ամուլ սարը չի, որովհետև Ջերմուկի Ալ լճերը թուրքին են անցել»։

Հասարակական գործչի խոսքով՝ ջերմուկցիներից շատերն են հիասթափված, որովհետև հանգստյան տների տերերը պարբեաբար ընդունելություն են կազմակերպում Նիկոլ Փաշինյանի համար։

«Ամուլսարի պահապաններից՝ Ահարոնը չկա։ Կամավորագրված լուրջ տղաները գնացին, զոհվեցին ու հիմա Ամուլսար են շահագործում։ Եթե չեն վախենում թուրքի ուղիղ նշանառության տակ Ամուլսար բացեն, թող բացեն, արդեն ի՞նչ, կործանեցին մեզ․․․»,- հավելեց Ջերմուկի բնակիչը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին