Ներքին 3 տարի առաջ - 20:59 22-02-2023

Իշխանություններին չենք նայելու, չորեքթաթ էլ լինի, կգնամ սահման․ ազատամարտիկ

Ազատամարտիկ Գաբրիել Ավետիսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, բայց ամեն րոպե պատրաստ է սահման գնալ և պաշտպանել իր հայրենիքը։ Օragir․News-ի հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որ դեռևս 1988 թվականից միացել է անկախության պայքարին։

«Պետք է պատրաստ լինենք, որովհետև 5 000 զոհից հետո պետք է կարողանանք հակահարված տալ»,-ասում է։

Ազատամարտիկի խոսքով՝ աշխարհի առաջ ողբալ և օգնություն խնդրել չի կարելի, որովհետև մեր հույսը միայն մեր վրա պետք է դնենք։

«Արմատներով վանեցի եմ, հայդուկապետի քրոջ ծոռ եմ, հայրս էլ 41-45 թթ․ Ֆրանսիայում պարտիզան է եղել։ Երկրորդ կարգի հաշմանդամ եմ, բայց դա ինձ հետ չի պահի։ Չորեքթաթ էլ լինի, կգնամ սահման։ Իշխանություններին չենք նայելու։ Սա իմ սկզբունքն է»,-հավելեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է