copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:16 21-02-2023

«Վաղարշակ Հարությունյանի օրոք էլ են եղել նույն խայտառակ երեւույթները, բայց նա այսօր դեսպան է»․ Թագուհի Թովմասյան

Հայաստանում հատկապես վերջին տարիներին մենք անընդհատ բախվում ենք ընտրովի արդարադատությանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրահգրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Այս կալանքի որոշումը ևս կարող ենք համարել ընտրովի արդարադատության դրևորում։ Երբ պետք է լինում, մարդիկ ներվում են, երբ պետք է լինում, իշխանությունը աչք է փակում հանցանքների վրա։ Երբ Խաչատուրովը մասնակցում է հանրահավաքների, հետո ուշադրությունը մեծանում է նրա հանդեպ, և «կալանքն» անխուսափելի է դառնում։ Նման դեպքերում կալանքը համոզիչ չի կարող լինել»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Նրա խոսքով բանակում տեղի ունեցող և ունեցած իրադարձությունները քննվում են մի շարք քրեական գործերի շրջանակում, և Նիկոլ Փաշինյանին հակադրվածները դատապարտվում են․ «Ովքեր չեն քննադատել, ստացել են պաշտոններ և վայելում են ազատությունը։ Դասական օրինակը Վաղարշակ Հարությունյանն է, որի օրոք եղել են նույն խայտառակ երևույթները, բայց նա այսօր ՌԴ-ում ՀՀ դեսպան է և չի ներգրավվում որևէ քրեական գործում»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը