Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:50 21-02-2023

Արևմուտքն ուղղակիորեն մերժեց Ռուսաստանի բոլոր հիմնարար առաջարկները և ցույց տվեց, որ չի պատրաստվում կանգ առնել. Պուտինը՝ պատերազմին նախորդած դեպքերի մասին

Արևմտյան էլիտաները դարձել են տոտալ և անսկզբունք ստի խորհրդանիշ, խաբում են նաև իրենց ժողովուրդներին։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկրի Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։

Ռուսաստանի ղեկավարի համոզմամբ՝ արևմտյան վերնախավերը նույն արհամարհանքով են վերաբերվում սեփական երկրների ժողովուրդներին։ Պուտինը շեշտում է, որ արևմտյան երկրները հպարտանում են իրենց դավաճանությամբ՝ Մինսկի համաձայնագրերն ու նորմանդական ձևաչափն անվանելով դիվանագիտական ​​ներկայացում և բլեֆ։

«Նրանք կարծես թե հպարտանում են իրենց դավաճանությամբ՝ և՛ Մինսկի համաձայնագրերը, և՛ Նորմանդական ձևաչափը անվանելով դիվանագիտական ​​ներկայացում, բլեֆ: Խաղաղ լուծման համար նրանք խաղացին մարդկանց կյանքի հետ: Նրանք խաղացել են, ըստ էության, ինչպես հայտնի շրջանակներում ասում են՝ գծանշված խաղաքարտերով»,- ասել է նա։

Պուտինն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ արևմուտքն ուղղակիորեն մեժրեց Ռուսաստանի բոլոր հիմնարար անվտանգության առաջարկները՝ ցույց տալով, որ չի պատրաստվում կանգ առնել իր ագրեսիվ ծրագրերի իրականացման մեջ։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի նախագծերը 2021 թվականի դեկտեմբերին պաշտոնպես ուղարկել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, սակայն բոլոր առանցքային հարցերում մերժում է ստացել։ «Հետո վերջապես պարզ դարձավ, որ ագրեսիվ ծրագրերի իրականացման համար կանաչ լույսը տրված է, և նրանք չեն պատրաստվում կանգ առնել»,- նշել է նա։

Վերջինս հավելել է, որ ԱՄՆ-ը միակողմանիորեն խզել է հիմնարար համաձայնագրերը, որոնք խաղաղություն են պահպանում մոլորակի վրա։ Պուտինը մասնավորապես ընդգծել է, որ ԱՄՆ-ն դուրս է եկել միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից։ «Բայց ինչ-ինչ պատճառներով նրանք դա արեցին, նրանք, ինչպես գիտեք, հենց այնպես ոչինչ չեն անում»,- եզրափակել է նա։





Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից

Ձեզ գուցե հետաքրքրի