Ներքին 3 տարի առաջ - 17:18 20-02-2023

Ավինյանը Երևանի լույսը 20 տարի պահպանող Մամիկոնի հետ քննարկել է գիշերվա լուսավորության հարցը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել․

«Երևանի քաղաքապետարանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ ջանք ու եռանդ են դնում քաղաքի ու քաղաքացիների խնդիրները լուծելու գործում:

Երևանի Երքաղլույս ՓԲԸ-ում նույնպես ամեն օր աշխատում են գործին նվիրված մասնագետներ, ում շնորհիվ երևանյան երեկոներն այդքան լուսավոր են և ջերմ:

Այդպիսին է նաև վարպետ Մամիկոնը՝ մեր քաղաքի լուսավորման ցանցի կառավարման վահանակի սպասարկման միակ և անփոխարինելի մասնագետը, ով արդեն 20 տարի պահպանում է մեր քաղաքի լույսը: Չնայած հարազատների իրենց մոտ՝ ԱՄՆ տեղափոխվելու հորդորներին՝ Մամիկոնը բավարարվում է ժամանակ առ ժամանակ նրանց այցելելով, և միշտ վերադառնում է հարազատ քաղաքին լույս տալու պատասխանատու գործին:

Շնորհակալ եմ Մամիկոնից և մեր մյուս գործընկերներից իրենց լուսավոր տեսակի համար:
Երքաղլույս ՓԲԸ այցի ժամանակ քննարկեցինք նաև գիշերային մշտական լուսավորության, ամբողջ քաղաքի ցանցը էներգախնայող լուսատուներով փոխարինելու, ցանցի կառավարման վահանակի արդիականացման, սյուների և մալուխային ցանցի կարգավորման հարցեր, ինչպես նաև Երքաղլույսի շենքային և աշխատակիցների վարձատրման պայմանները:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում