copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:53 19-02-2023

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 46 հազարը

Վերջին տվյալներով՝ փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 46 հազար մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով vesti.ru-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միայն Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը։

Զոհերի թիվը դեռ կարող է ավելանալ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Միայն Թուրքիայում 345 հազար բնակարան է քանդվել, հայտնում է Reuters-ը։

Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում փետրվարի լույս 19-ի գիշերը 5,1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա՝ Գեքսուն քաղաքի մոտ։ Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվել:

Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել, որոնց հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր