Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 19-02-2023

Ալիևը կրկին Իրանից պահանջում է Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ կատարված հարձակման առնչությամբ թափանցիկ հետաքննություն անցկացնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ Իրանի իշխանություններից պահանջել է անհապաղ և թափանցիկ հետաքննություն իրականացնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակման առնչությամբ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Մյունխենում՝ տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ դիվանագիտական ​​ներկայացուցչության դեմ կատարված հարձակումն ահաբեկչություն է որակել։ Նրա խոսքով՝ Իրանի ոստիկանական ուժերը 30-40 րոպե շարունակ չեն կարողացել զինաթափել «ահաբեկչին»։

«Ոստիկանական մեքենաները վազվզում էին այս ու այն կողմ, և անվտանգության աշխատակիցները թույլ տվեցին նրան երկու անգամ ներխուժել և սպանել անվտանգության մեկ աշխատակցի ու վիրավորել ևս երկուսին: Եվ միայն անվտանգության աշխատակիցներից մեկի խիզախությունը, ով մերկ ձեռքերով վնասազերծել է ահաբեկչին, հնարավոր է դարձրել փրկել գուցե տասնյակ ուրիշների կյանքը։ Քանի որ այդ շենքում ապրում են դիվանագետների ընտանիքներ, այդ թվում՝ երեխաներ»,- ասել է նա։

Ալիևը նշել է, որ «ահաբեկչը հարձակումից անմիջապես հետո հարցազրույց է տվել իրանական լրատվամիջոցներին, ինչը վկայում է այն մասին, որ նա իրանական իսթեբլիշմենթի (վերնախավ-խմբ) որոշակի խմբերի կողմից ուղարկված անձանցից մեկն է»։ Նրա խոսքով՝ մեկ այլ տարօրինակություն էլ այն է, որ հարձակումից երկու օր անց հարձակվողը մտավոր հետամնաց է ճանաչվել։ «Ինչպե՞ս կարողացան առաջին հերթին քննություն անցկացնել։ Սա նրան արդարադատությունից պաշտպանելու փորձ է»,- նկատում է Ադրբեջանի նախագահը։

Վերջինս նաև ընդգծել է Իրանի կառավարության կողմից թափանցիկ հետաքննություն անցկացնելու և «ահաբեկչին» պատժելու անհրաժեշտությունը։

«Բայց ամենակարևորը՝ նրան ուղարկողները, իրանական իսթեբլիշմենթի այն ներկայացուցիչները, ովքեր իրականացրել են այս դաժան արարքը Ադրբեջանի դեմ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Միայն դրանից հետո կարող ենք խոսել ցանկացած կարգավորման մասին»,- եզրափակել է Ալիևը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի