Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:35 19-02-2023

Ուկրաինան ստանում է բավականաչափ զենք, բայց քիչ զինամթերք․ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը կոչ է արել ավելի շատ զինամթերք տեղափոխել Ուկրաինա։ Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերն ունեցել են մարտական ​​զինամթերքի պակաս, որի լուծմանը պետք է օգնեն ԵՄ երկրները։ Բորելի խոսքով, Եվրամիությունը պետք է տեխնոլոգիական բլից-կրիգ սկսի իր արդյունաբերության մեջ, որպեսզի իր բանակներին տրամադրի նաև զենք և զինամթերք։

«Մենք Ուկրաինայի բանակն ենք, քանի որ այս հակամարտությունը մարտահրավեր է մեր անվտանգությանը, էկզիստենցիալ մարտահրավեր է։ Ուկրաինան ստանում է բավականաչափ զենք, բայց քիչ զինամթերք։ Սա է խնդիրը, կարևոր է, որ Զելենսկիին ավելի քիչ ծափահարեն, բայց զինամթերք մատակարարվի»,- ասել է Բորելը։

Փետրվարի 15-ին Բորելը եվրոպական երկրներին կոչ է արել ժամանակակից տանկեր փոխանցել Ուկրաինային։ Նրա խոսքով՝ եվրոպական մարտական ​​մեքենաները «պահեստներում փոշոտվում են» և «օգտակար չեն»։ Քաղաքական գործիչը կարծում է, որ գարնանն ու ամռանը Եվրոպային սպասվում են «վճռական իրադարձություններ»։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հիշեցրել էր Ուկրաինային Gepard զենիթային տանկերի մատակարարման մասին և մատնանշել Cobra հրետանային ռադարների և IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերի պլանավորված մատակարարումը։ Կանցլերը վստահեցրել է, որ Ուկրաինային աջակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան «անհրաժեշտ է»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել